Jump to content

Training modules/dashboard/slides/10304-neutral-point-of-view/hy

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10304-neutral-point-of-view and the translation is 100% complete.

Երկրորդ

Նկարի հեղինակ՝ Էրիկ Սալվաջիո

Վիքիպեդիան չեզոք տեսակետ ունի։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է փաստեն և բացատրեն հիմնական տեսակետները՝ պահելով հավասարություն և անկողմնակալություն: Ուղղակի փաստեր: Մի՛ արեք.

  • Մի՛ բանավիճեք կամ փորձեք համոզել ընթերցողներին
  • Մի՛ կիսվեք անձնական փորձով կամ կարծիքներով
  • Մի՛ կիսվեք Ձեր գտած տեղեկատվության Ձեր սեփական վերլուծությամբ

Իհարկե, փաստերը միշտ չէ, որ հստակ են: Որոշ հոդվածներ գուցե ստիպված լինեն նկարագրել բազմակի տեսակետներ։ Այդ դեպքերում յուրաքանչյուր տեսակետ ներկայացրեք ճշգրիտ, համատեքստով։ Մի՛ առաջարկեք, որ պատմության մի վարկածը «ճշմարտությունն» է կամ «լավագույնը»:

Սա մեծ գործ է։ Հոդվածում ավելացված ցանկացած բան պետք է հիմնված լինի հրապարակված տեղեկատվության աղբյուրի վրա, և Դուք միշտ պետք է մեջբերեք այն, երբ այն ընդգրկում ես: (Մի անհանգստացեք. Մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես): Դա նշանակում է օգտագործել հրապարակված, հեղինակավոր աղբյուրներ, որոնց մարդիկ վստահում են: