Jump to content

Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/7

From Meta, a Wikimedia project coordination wiki
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Նախագահի թեկնածուներ
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ
Արդյունքներ
Հարցեր

Որպես նախագահ՝ որո՞նք կլինեն Ձեր առաջին քայլերը։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից


Sigma'am[edit]

Կա միայն մեկ և միակ քայլ՝ առաջին հերթին փրկել կազմակերպությունը, վերակագնել երբեմնի բարի համբավը միջազգային մակարդակով, ունենալ երբեմնի հզորությունը:--∑ίγμα (talk) 20:07, 6 June 2022 (UTC)[reply]

M.D. Shahinyan[edit]

Ինչպես արդեն նշեցի ստացել ենք դիտողություններ և առաջարկներ, որին ի պատասխան ունենք գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց։ Ես ամբողջովին սատարելու եմ այդ քայլերի իրականացմանը լինեմ թե չլինեմ կազմակերպության նախագահ։ Ավելին, կազմակերպության բոլոր անդամներին, որոնց համար միևնույն չէ ներկայիս իրավիճակը խորհուրդ եմ տալիս համախմբվել և աջակցել այս քայլերի իրականացմանը, այս պահից ամեն ինչ պետք է լինի հանուն այլ ոչ թե ընդդեմ։ --M.D. Shahinyan (talk) 20:45, 10 June 2022 (UTC)[reply]

Վահագն[edit]

Նախագահ ընտրվելուց հետո առաջին քայլերս կլինեն՝

  • կազմակերպության ներկա դրությանը մանրամասն ծանոթանալու համար մի շարք հանդիպումների կազմակերպում,
  • կազմակերպության ռեսուրսների արդյունավետ կառավարման համար առկա գույքի հաշվառում,
  • իմ պարտականությունները լիարժեք կատարելու համար առկա գործիքակազմի ծանոթացում, այդ թվում՝ իրավաբանական ու հաշվապահական,
  • Վիքիմեդիա հիմնադրամի պահանջների իրականացման համար շահագրգիռ անձանց և պարտավորված անձանց հետ գործառույթների և դերերի բաշխում,
  • այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ գտնելու ուղղությամբ գործնական քայլերի իրականացում,
  • գործող ակումբների գործունեության ծանոթացում և հետագա հնարավոր քայլերի պլանավորում,
  • խմբագիրների համայնքի պահպանման նպատակով վիքիհամայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների անցկացում։