Էջը նախատեսված է Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամության ընտրության թեկնածուների առաջադրման համար։ Թեկնածուները պետք է լրացնեն Թեկնածուներ ենթաբաժնի կաղապարները ըստ ստորև ներկայացված օրինակի։
Ծնվել եմ Գյումրիում, սովորել եմ ԵՊԲՀ-ում, մասնագիտությամբ բժիշկ եմ։ Աշխատում եմ ԵՊԲՀ-ի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում։
Վիքի կենսագրություն
Վիքիշարժմանը միացել եմ 2018 թվականից, ստեղծել եմ բազմաթիվ բժշկական հոդվածներ։ Նախաձեռնել եմ բազմաթիվ միջոցառումներ հայերեն վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման, ինչպես նաև համալսարանականների շրջանում հետաքրքրվածության և մասնակցության մեծացման համար։
Ակտիվ Վիքինախագծեր՝ Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպահեստ, Վիքիտդատա
Հակիրճ կենսագրական
Երևանից եմ, տնտեսագետի որակավորմամբ ավարտել եմ համալսարանը, ակտիվ կերպով զբաղվում եմ սիրողական սպորտով, էքստրեմալ ճանապարհորդությունների սիրահար եմ, աշխատում եմ տարբեր կազմակերպությունների համար որպես հարցերը կարգավորող, զբաղվել եմ առևտրային գործունեությամբ և զբոսաշրջությամբ, մեծ ուշադրություն եմ դրաձնում մարդկանց բարոյական հատկանիշներին։
Վիքի կենսագրություն
2013 թվականից Հայերեն Վիքիպեդիայում գրել եմ հազարավոր հոդվածներ, որոնց մեծ մասը Հայաստանի մասին է և մեր հասարակության տեղեկացվածության համար շատ կարևոր։ Վիքիպահեստ եմ բեռնել հարյուրավոր լուսանկարներ, որոնցից շատերն օգտագործվում են հոդվածներում։ Միջազգային վիքիմրցումների հաղթող եմ, Հայերեն Վիքիպեդիայում կազմակերպել եմ բազմաթիվ կարևոր նախագծեր, մասնակցել եմ կազմակերպության բազմաթիվ հավաքների ու նախաձեռնությունների։ Վիքիմեդիա Հայաստանի անդամ եմ, եղել եմ կազմակերպության խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնը ստանձնել եմ կազմակերպության փակվելու գործընթացի պահին և թիմային աշխատանքի արդյունքում կարողացել եմ իմ պաշտոնավարման ընթացքում կասեցնել փակումը։ Ներկայում Հայերեն Վիքիպեդիայում գրում եմ Արցախի վերաբերյալ որակյալ հոդվածներ։
Wikimedia Armenia General Assembly, June 2022/Presidential candidates