Jump to content

Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/6

From Meta, a Wikimedia project coordination wiki
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Նախագահի թեկնածուներ
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ
Արդյունքներ
Հարցեր

Կառավարման, առաջնորդության ինչպիսի՞ փորձ ունեք։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից


Sigma'am

[edit]

Արդեն 7 տարի է աշխատում եմ դպրոցում, ընդ որում վերջին 1,5 տարին վարչական պաշտոնում, նախ որպես վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, հիմա որպես ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: Կազմակերպել եմ և ամբողջությամբ համակարգել եմ իմ դպրոցի իրականացրած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների աշխատանքները ՀՀ տարբեր մարզերի շուրջ 150 ուսուցիչների համար: --∑ίγμα (talk) 20:06, 6 June 2022 (UTC)[reply]

M.D. Shahinyan

[edit]

2018 թվականից դասավանդում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Այս 4 տարիների ընթացքում ունեցել եմ ավելի քան 300 ուսանող աշխարհի տարբեր երկրներից։ Յուրաքանչյուրը ուրույն անհատականություն, յուրահատուկ մշակույթի և լեզվի կրող։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ թե՛ առաջնորդելը և թե՛ կառավարելը հաջողվում են, երբ այս գործողությունների հիմքում նախևառաջ դրվում է մարդը։ --M.D. Shahinyan (talk) 20:32, 10 June 2022 (UTC)[reply]

Վահագն

[edit]

Երկար տարիներ առաջնորդել եմ 15-ից 40 հոգանոց արշավային խմբերին բարդ լեռնային, քարանձավային, բնական այլ էքստրեմալ ու վտանգավոր վայրերում, ապահովել խմբերի միասնականությունը, անվտանգությունն ու ճանապարհի խոչընդոտների հաղթահարումը։ Երկար տարիներ ղեկավարել և կազմակերպել եմ այլազգի զբոսաշրջիկների ամբողջական ճանապարհորդություններ։ Շուրջ 2 տարի հանդիսացել եմ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ, որի ընթացքում թիմային աշխատանքով կանխել եմ կառույցի փակումը, որոշակի չափով կայունացրել կազմակերպության գործունեությունը, կազմակերպել և իրականացրել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսիք հնարավոր չի եղել իրականացնել նախորդ տարիների ընթացքում։ Մեկ տարի զբաղվել եմ բուհական ընդունելության մարզային որոշ քննությունների ամբողջական գործընթացի ղեկավարմամբ։ Առևտրային կազմակերպությունում իրականացրել եմ մարզային մատակարարումների ղեկավարում։ Զբաղվում եմ տարբեր ընկերություններում առաջացած միջանձնային և առևտրային կոնֆլիկտների հաղթահարմամբ և լուծմամբ։