Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/5
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Ո՞րն եք համարում Վիքիմեդիա Հայաստանի դերը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում։
|
Sigma'am
[edit]Վիքիմեդիա Հայաստանը, լինելով վիքինախագծերի և վիքիգաղափարախոսության տարածողը, կարևոր առաքելություն ունի նախևառաջ հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանման հարցում: Վիքինախագծերի տարածքումը և հայերեն բովանդակության ստեղծման գործում գիտակ և բանիմաց անձանց ներգրավումը թույլ կտա՝
- պահպանել հայերենը՝ իր երկու գրական տարբերակներով՝ որպես աշխարհասփյուռ հայությանը միացնող օղակ,
- ունենալ որակյալ և հուսալի բովանդակություն,
- ներկայանալ հայկական բազմադարյան մշակույթով, գիտական հզոր ներուժով և միաժամանակ լինել ապագայի կրթության նոր երաշխավորը:--∑ίγμα (talk) 20:03, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
[edit]Գիտելիքի այս դարում, թվում էր թե ցանկացած ոք ով կարդալ գիտի, պետք է որ արժանահավատ տեղեկատվության պակաս չունենա։ Արի ու տես, որ ազատ և միևնույն ժամանակ արժանահավատ տեղեկատվություն ստանալը այնքան էլ դյուրին գործ չէ։ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության դերը պետք է շարունակի լինել գիտելիքի անսպառ տարածման համար պայմանների ստեղծումը, որ նշված ոլորտները ոչ մի օր հայերեն ազատ տեղեկատվության՝ հանարգիտարանի պակաս չունենան։ --M.D. Shahinyan (talk) 20:20, 10 June 2022 (UTC)
Վահագն
[edit]Նշված ոլորտներում կազմակերպության դերը սահմանված է իր կանոնադրությամբ։ Ընդհանրացնելով ասեմ, որ կազմակերպությունն իր աշխատանքները պետք է ուղղի Հայաստանում տեղեկացվածության բարձրացմանը՝ այդպիսով խթանելով հասարակության կրթական մակարդակի աճին։ Ունենալով բազմադարյա մշակույթ՝ մենք պարտավոր ենք կազմակերպության ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղել դրա պահպանմանն ու հանրահռչակմանը։
- հարցս ուղղված է Վահագնին։
- Հակիրճ կենսագրականում նշել եք՝ "Երևանից եմ, տնտեսագետի որակավորմամբ ավարտել եմ համալսարանը..."
- Խնդրում եմ նշեք, թե ո՞ր համալսարանն եք ավարտել։ 37.26.174.109 09:19, 14 June 2022 (UTC)