Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/4
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Առաջնահերթությունները Ձեր պաշտոնավարման ընթացքում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Վիքիմեդիա Հայաստանի խնդիրները լուծելու համար։
|
Sigma'am
[edit]- Անհապաղ կապի հաստատում Affcom-ի հետ՝ պահանջների հստակեցման և խնդիրների լուծման նպատակով
- Սերտ համագործակցություն Affcom-ի հետ
- Կանոնադրական փոփոխություններ՝ ըստ Հիմնադրամի կանոնադրության և ՀՀ օրենսդրության
- Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավում խնդիրների լուծմանը
- ....--∑ίγμα (talk) 19:57, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
[edit]Այս տարվա մայիսին ստացել ենք ծանուցում կազմակերպության գործունեության ժամանակավոր դադարի մասին։ Ստացել ենք նաև Աֆքոմի ներկայացրած դիտողությունները և առաջարկները։ Այս իրավիճակում կազմակերպության ներկայիս խորհրդի աշխատանքը գնահատում եմ բավական բարձր՝ ունենք նախատեսվող քայլերի հստակ ծրագիր և ժամանակացույց։ Մինչև նոյեմբեր մեր տնային աշխատանքն է լինելու միահամուռ ուժերով այս քայլերի լիարժեք իրականացումը։ --M.D. Shahinyan (talk) 20:05, 10 June 2022 (UTC)
Վահագն
[edit]Ինչպես արդեն նշեցի, իմ կարծիքով ներկայում կազմակերպության գլխավոր խնդիրը ֆինանսավորման հարցն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հետևել Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացրած ուղեցույց-պահանջներին։ Միաժամանակ, որպես հասարակական կազմակերպություն, պետք է ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ կատարել գործնական քայլեր։
Քանի որ ներկայում կազմակերպությունն ունի կայունության, ստաբիլության պակաս, ուստի դժվար է ասել, թե հատկապես ինչ առաջնահերթություններ կլինեն առաջիկա 3 տարվա ընթացքում։ Սակայն, ներկայում առաջնահերթությունները Վիքիմեդիա հիմնադրամի ուղեցույց-պահանջների կատարումն է, ֆինանսավորման հարցի կարգավորումը, վիքիակումբների աշխատանքի անխափան գործունեության աջակցումը և, իհարկե, խմբագիրների համայնքի պահպանումը։ Նախագահ ընտրվելու դեպքում իմ պաշտոնավարման ընթացքում կատարելու եմ Հասարակական կազմակերպության մասին օրենքով և մեր կանոնադրությամբ նախագահին վերապահված պարտականությունները՝ պահելով նաև համաժողով-խորհուրդ-կազմակերպության նախագահ (գործադիր մարմին)-վերստուգող հանձնաժողով սուբորդինացիոն հարաբերությունները, այսինքն՝ յուրաքանչյուր մարմին պետք է կատարի իր գործառույթները միմյանց աջակցելու համատեքստում։
Խնդիրների կարգավորումից կամ հետագա գործունեության հստակությունից հետո կազմակերպության անդամների, շահագրգիռ անձանց ու կառույցների հետ կձևավորենք ապագա ծրագրային քայլերը։