Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/3
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Տեղյա՞կ եք արդյոք Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակին։ Ինչպե՞ս կգնահատեք այն. նկարագրեք Ձեր կարծիքը իրավիճակի վերաբերյալ։
|
Sigma'am
[edit]Այո՛, ծանոթ եմ Վիքիմեդիա Հայաստանում առկա վիճակին, որը կարելի է բնորոշել ծայրահեղ ծանր, և այստեղ կարիք կա վիրահատական միջամտության, որովհետև դեղերը, որոնք կարող էին փրկել, ուշացրել ենք կամ տվել ենք սխալ չափաբաժնով:--∑ίγμα (talk) 19:52, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
[edit]Այո տեղյակ եմ, ամեն ինչ շատ պարզ և մատչելի ներկայացվել է կազմակերպության բոլոր անդամներին։ <<Կուլիսներում>> տեղի ունեցածները այս պահին այլևս կարևոր չեն, ունենք այն ինչ ունենք։ Իրավիճակը ինչ խոսք շատ ծանր է, բայց միևնույն ժամանակ շատ պարզ և հասկանալի։ Ինչպես կյանքում, այնպես էլ մեր մոտ փորձություններ, վայրէջքներ և վերելքներ էլի լինելու են։ --M.D. Shahinyan (talk) 20:08, 10 June 2022 (UTC)
Վահագն
[edit]Խնդիրները, խոչընդոտները մարդկությանն ուղեկցել են իր կենսագործունեության ամբողջ ընթացքում և բոլոր ոլորտներում, ուստի բնական է, որ Վիքիմեդիա Հայաստան հասարակական կազմակերպությունը չի խուսափել խնդիրներ կուտակելուց, քանզի հիմնադրումից ի վեր իր շուրջ հավաքել է տարբեր աշխարհայացքներ, պատկերացումներ, արժեհամակարգեր կրող անձանց։ Հենց միջանձնային հակասություններն են հանգեցրել այս վիճակին։ Կարճաժամկետ կտրվածքով գլխավոր խնդիր եմ համարում կազմակերպության ֆինանսավորման հարցը։