Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/1
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Ինչո՞ւ եք ուզում դառնալ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագահ։
|
Sigma'am
[edit]Գիտակցում եմ կազմակերպության, որի անդամ եմ շուրջ 7 տարի, առջև ծառացած խնդիրները, կա ափսոսանքի և չկորցնելու զգացում: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ողջ ներուժս կենտրոնացնել, որպեսզի կանգուն մնա այն, ինչը բոլորինս է:--∑ίγμα (talk) 18:23, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
[edit]2018 թվականին, երբ ես և իմ շատ կոլեգաներ միացանք Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությանը, այն դարձավ մեր համար հարազատ մի կառույց։ Այս դժվար ժամանակներում բոլորիս նպատակը կարծում եմ մեկն է՝ վերականգնել այն ինչ ունեինք, վերականգնել կազմակերպության ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց մեզ թողած ժառանգությունը և առաջ շարժվել։ Նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրումով հաստատում եմ, որ պատրաստ եմ առաջնորդել այս նպատակների իրականացումը։ --M.D. Shahinyan (talk) 20:07, 10 June 2022 (UTC)
Վահագն
[edit]Հարցադրման մեջ սխալ կա․ ոչ թե ինչո՞ւ եմ ուզում դառնալ խորհրդի անդամ, այլ ինչո՞ւ եմ ուզում դառնալ կազմակերպության նախագահ։ Խնդրում եմ ուղղեք։
Կազմակերպության նախագահ դառնալու իմ նպատակն այն է, որ ներուժս ու հնարավորություններս ներդնեմ առկա խնդիրները հնարավորինս կարգավորելու, խմբագիրների համայնքը պաշպանելու, նոր մոտեցումներով ու հայեցակարգերով այն զարգացնելու, աշխատանքներն ակտիվացնելու և հետաքրքրացնելու գործում։ Ունեմ ղեկավարելու փորձ, և քանի որ Վիքիմեդիա Հայաստանն ինձ համար դարձել է հարազատ կառույց, կարծես երեխայի պես մտերիմ, ուստի ինձ պատասխանատու եմ զգում ստանձնել կազմակերպության նախագահի պաշտոնը հատկապես այս դժվարին պահին։ Իմ համոզմամբ մեր կազմակերպությունը դեռ անելիք ունի հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու, կրթության, մշակույթի գործընթացներում կարևոր քայլեր անելու գործում։