Training modules/dashboard/slides/10815-using-a-talk-page/hy
Քննարկման էջ
Վիքիպեդիայում յուրաքանչյուր լավ հոդվածի վրա աշխատել են մի շարք Վիքիխմբագիրներ՝ դարձնելով այն հիանալի հոդված։ Այս խմբագիրները իրենց աշխատանքը համակարգում են «Քննարկման էջերի» միջոցով։
Վիքիպեդիայում յուրաքանչյուր հոդված ունի իր Քննարկման էջը։ Դա այն հարթակն է, որտեղ այդ հոդվածի մասին քննարկումներ են լինում։
Նախքան ստեղծված հոդվածի վրա աշխատանքը սկսելը ստուգեք Քննարկման էջը։ Կարող եք պատկերացում կազմել ընթացքիկ քննարկումների մասին։ Քննարկման էջերը հոդվածի բարելավման համար Ձեր ծրագրերը ներկայացնելու հարմար հարթակ են։ Կարող եք կիսվել գրքերը կամ հոդվածները, որոնցից օգտվելու եք հոդվածի բարելավման համար։ Եթե ունեք հարցեր, տվեք դրանք քննարկման էջերում։ Թեմայով հետաքրքրված Վիքիխմբագիրները կփորձեն օգնել Ձեզ։ Ցանկալի է, որ Ձեր փոփոխությունները նախօրոք տեղադրեք, բայց փոփոխություն կատարելու համար Դուք ստիպված չեք սպասել «թույլտվության»: Հիշե՛ք. Համարձա՛կ եղեք:
Քննարկամ էջում նոր տեքստ ավելացնելու համար սեղմեք էջի վերևում գտնվող «Ավելացնել քննարկում» կոճակին: Համոզվեք, որ Ձեր մեկնաբանությունները ավելացնում եք Քննարկման էջի ներքևում և Ձեր միտքը վերնագրեք:
Վիքիխմբագիրները ենթադրում են, որ Դուք ընթերցում եք Ձեր մասնակցային էջի քննարկման էջում կատարվող նշումները, ինչպես նաև՝ հոդվածների Քննարկման էջերը։ Կարող եք նաև օգտագործել այս էջերը ուրիշներին հաղորդագրություններ թողնելու համար:
Հիշե՛ք՝ Քննարկման էջերում պետք է խմբագրեք միայն Վիքիկոդով։ Այստեղ Վիզուալ խմբագրումը չի գործում։