Training modules/dashboard/slides/10311-verifiability/hy
Ստուգելիություն
Ստուգելիություն: Ո՞վ է ասում
Վիքիպեդիայի յուրաքանչյուր որակյալ հոդվածի հետևում կանգնած են լավ աղբյուրներ: Լավ աղբյուրներ գտնելը առաջնային բաներից է, որ պետք է անեք:
Պատճառն այն է, որ Վիքիպեդիայում եղած բովանդակությունը պետք է ստուգելի լինի: Հանրագիտարանը կարդացող և խմբագրող մարդիկ կարող են ստուգել դրա տեղեկատվությունը, տեսնել, որ այն արդիական է և բխում է հուսալի աղբյուրից:
Դուք չէիք վստահի այն ամենին, ինչ կարդում եք համացանցում, և Վիքիպեդիան ոչնչով չի տարբերվում: Բայց յուրաքանչյուր էջի վերջում Դուք կարող եք տեսնել, թե որտեղից են վերցված հոդվածում նշված փաստերը՝ աղբյուրը: Դա օգնում է յուրաքանչյուրին կրկնակի ստուգել՝ համոզվելու, որ դրանք ճիշտ են: Երբ բովանդակություն եք ավելացնում Վիքիպեդիայում, պետք է նույն հնարավորությունը տաք ուրիշներին:
Այսպիսով, համոզվե՛ք, որ կիսվում եք միայն այն փաստերով, որոնք քաղում եք հուսալի աղբյուրներից: Վստահելի աղբյուրները ներառում են.
- Դասագրքեր
- Գրական ակնարկներ
- Գրքեր կամ հրատարակություններ՝ գրված ոլորտի մասնագետների կողմից և հրատարակված հուսալի հրատարակիչների կողմից:
Մի՛ օգտագործեք՝
- Բլոգի հրապարակումներ
- Մամուլի նյութեր, որոնք նախատեսված են ինչ-որ ձևով ինչ-որ բան ցույց տալու համար
Որոշ դեպքերում, օրինակ՝ բժշկական հոդվածների դեպքում, թերթերն ու փոփ մամուլի հոդվածները նույնպես տեղին չեն: Եթե հետաքրքրում է Ձեզ, ապա այս մասին մենք ավելի շատ տեղեկություններ կտանք ավելի ուշ՝ բժշկական թեմաների խմբագրման մեր մոդուլում: