Training modules/dashboard/slides/10307-ignore-all-rules/hy
Հինգերորդ
Վիքիպեդիան անփոփոխ կանոններ չունի։
Լավ, մենք գիտենք, որ Դուք պարզապես կարդացել եք մի շարք կանոններ: Ապա ի՞նչ է նշանակում այս վերջինը:
Վիքիպեդիայի կանոնները քարի վրա չեն փորագրված: Դրանց ձևակերպումն ու մեկնաբանությունը հավանաբար կփոխվեն ժամանակի ընթացքում:
Վիքիպեդիայի կանոնների սկզբունքներն ու բուն իմաստն ավելի կարևոր են, քան դրանց բառացի ձևակերպումը, և երբեմն Վիքիպեդիան բարելավելու համար պահանջում է բացառել կանոնը:
Եղեք համարձակ (բայց ոչ անխոհեմ) հոդվածների թարմացման հարցում: Խորացեք և մի վախեցեք սխալներ թույլ տալ: Էջերի նախորդ տարբերակները պահվում են, ուստի սխալները հնարավոր է շտկել: Ամենակարևոր բանը, որ պետք է անել, հաղորդակցվելն է քննարկման էջերի միջոցով՝ յուրաքանչյուր հոդվածի այն մասի, որտեղ Վիքիպեդիացիները քննարկում է այն, ինչի շուրջ աշխատում են, և ասել մյուս խմբագիրներին, թե ինչ եք ուզում անել, ինչ եք արել և ինչու:
Այսպես մտածեք այս մասին՝ Դուք չեք փչացնելու Վիքիպեդիան (բայց խնդրում եմ չփորձել):
Վիքիպեդիայում խմբագրումը Ձեր դատողությունն առավելագույնս օգտագործելու միջոց է, և Ձեզանից կարող է պահանջվել բացատրել Ձեր որոշումները: Ցանկացած համայնքում գտնվելիս պետք է բացատրել, թե ինչու որոշեցիք անել ինչ-որ բան։