Jump to content

Wikimedia Blog/Drafts/What I Learned: WikiCamp in Armenia

From Meta, a Wikimedia project coordination wiki
This page is a translated version of the page Wikimedia Blog/Drafts/What I Learned: WikiCamp in Armenia and the translation is 100% complete.

PUBLISHED 2/01/2016

Title ideas

  • Ինչ սովորեցի․ Հայաստանի Վիքիճամբարը
  • Ինչ սովորեցի․ Հայերեն Վիքիբառարանի բարելավումն աշակերտների օգնությամբ

Summary

A brief, one-paragraph summary of the post's content, about 20-80 words. On the blog, this will be shown in the chronological list of posts or in the featured post carousel on top, next to a "Read more" link.

  • ...

Body

Group photo of the participants in Winter WikiCamp 2016, the latest edition of this program. Photo by Beko, freely licensed under CC-BY-SA 4.0.

Վիքիճամբարը վիքիի հիման վրա ստեղծված կրթական ծրագիր է։ Ազգային ինքնությունը, հանգիստը և գիտելիքը ծրագրի գլխավոր մասն են կազմում, ինչպես մասնակիցների մեկը՝ Շահեն Արաբօղլյանն է նշում՝ «Վիքիճամբարը նոր փորձառություն է, այլ մարդկանց հետ ծանոթանալու, ինքնազարգացման և արմտահայերեն լեզուն համացանցում զարգացնելու հնարավորություն»։

Այս ոգևորող նախագիծը նախատեսվում էր Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրի 14-20 տարեկան պատանիներին ընդգրկել Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման գործում։ 2014 թվականի հուլիսից կազմակերպվել է հինգ Վիքիճամբար։ Ճամբարի արդյունքը զարմանալիորեն բարձր էր, ճամբարը հայտնի դարձավ Հայաստանով մեկ, շատ լրատվամիջոցներ գրեցին ճամբարի մասին։

Վիքիճամբարը նաև ավելի ճանաչված է դառնում, մասնակիցների թիվը 59-ից աճել է մինչև 76 և շարունակում է մեծանալ։ Մասնակիցները ոչ միայն ուրախ են մասնակցել Վիքիճամբարին և ձեռքբերել նոր ընկերներ, այլև տարածել ազատ գիտելիքը իրենց լեզվով։ «Անկեղծ ասած, ես երբեք չեմ խմբագրել Վիքիպեդիան բարձր բալերի և Վիքիճամբար գալու համար։ Ես խմբագրում եմ իմ հետ նույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար հայերենով հոդվածները հասանելի դարձնելու նպատակով»,― ասում է ճամբարական Արթուր Միրզոյանը։

2015 թվականի Ձմեռային Վիքիճամբարից մեզ հաջողվեց էլ ավելի երիտասարդների ընդգրկել այս կրթական նախագծում։ Սա հնարավոր դարձավ նոր, ավելի հեշտ նախագծի շնորհիվ, որը սկիզբ առավ Վիքիճամբարում՝ Վիքիբառարանի խմբագրում։

Participants editing in one of the camp workshops. Photo by David Saroyan, under a CC-BY-SA 4.0 license.

Հիմնական գաղափարը․ նայել Վիքիպեդիայից դուրս՝ ավելի հասանելի կրթական ծրագիր ստեղծելու համար

Նախքան 2015 թվականի Ձմեռային Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագիրը կենտրոնացած էր միայն Վիքիպեդիայի վրա։ Երբ Վիքիպեդիա կրթական ծրագիրն արագ տարածվեց Հայաստանի տարբեր շրջաններում և հայտնի դարձավ, միջնակարգ դպրոցների շատ աշակերտներ ցանկություն հայտնեցին միանալ ծրագրին։ Սակայն ոչ բոլոր աշակերտներն էին հեշտ սովորում վիքիխմբագրական գործիքները կամ կարողանում Վիքիպեդիայի չափանիշերին համաձայն հոդվածներ ստեղծել կամ բարելավել։

Քանի որ միջնակարգ դպրոցի աշակերտների՝ Վիքիպեդիայում խմբագրելու ցանկությունը մեծ էր, որոշեցինք նրանց ներգրավել Վիքիբառարանի խմբագրման գործընթացում։ Վիքիբառարանում խմբագրելու համար նույն պահանջները չեն ներկայացվում, ինչ հանրագիտարանային հոդված գրելիս․ խմբագիրները միայն լրացնում են անհրաժեշտ դաշտերը՝ օգտվելով տրամադրված բառարաններից։ Օգտակար ուղեցույցները, ցանկերը, բառարանների հղումները խմբագրման գործընթացն ավելի են հեշտացնում նրանց համար։ Քանի որ Հայերեն Վիքիբառարանը ակտիվ խմբագիրներ չուներ, մենք ստեղծեցինք ուղեցույցներ, տարբեր բառարաններ գտանք, բառացանկեր կազմեցինք և տրամադրեցինք աշակերտներին՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով հարստացնել Հայերեն Վիքիբառարանը։

Վիքիխմբագրման գործընթացը հեշտ էր․ աշակերտներին խնդրեցինք գրել բառերի բացատրությունը, կիրառման օրինակները, ստուգաբանությունը, արտահայտությունները, հոմանիշները, բաղադրյալ բառերը և թարգմանությունները։ Նախքան կրթական ծրագրի սկսելը հայալեզու ազատ առցանց, համապարփակ բառարան չկար։ Հենց այս բացը մեզ ոգեշնչեց կենտրոնանալ դեռևս միայն հայերեն բովանդակության վրա։ Այդ ժամանակ մենք միայն 3000 բառ ունեինք, որոնք բարելավման կարիք ունեին և 2015 թվականի Ձմեռային Վիքիճամբարի ժամանակ այդ բառերի մի մասը բարելավվեց։ Ճամբարի ավարտից հետո բառերի բարելավման գործընթացը հաջողությամբ շարունակվեց՝ մեր կրթական նախաձեռնությունը վերածելով միջնակարգ դպրոցի աշակերտների համար Վիքիբառարանի հիման վրա ստեղծված կրթական ծրագրի։

Ո՞ւր ենք շարժվում

Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրի և նրա մասնակիցների ջանքերով այս տարի Հայերեն Վիքիբառարանի բառահոդվածների քանակը կրկնապատկվեց՝ դառնալով 100 000։

Այս հաջողությունից հետո որոշեցինք Վիքիբառարանի ծրագիրը ներառել նաև հաջորդ՝ 2015 թվականի Ամառային Վիքիճամբարում, որտեղ խմբագիրները ստեղծեցին մոտ 14 000 բառահոդված։ Այսպիսով, մենք հասկացանք, որ Վիքիմեդիայի այլ նախագծերը ևս կարող են արդյունավետ կրթական ծրագրեր դառնալ, ինչպես և Վիքիպեդիան ու փորձեցինք Վիքիճամբարում ներառել նաև այլ վիքինախագծեր։ Վիքիդարանի և Վիքիպահեստի նախագծերն այժմ զարգացման փուլում են։ Մյուս արդյունքները կարող եք գտնել Վիքիճամբարի Հայերեն Վիքիպեդիայի էջում։

Դավիթ Սարոյան, ծրագրերի համակարգող, Վիքիմեդիա Հայաստան
Լիլիթ Թարխանյան, Վիքիպեդիա կրթական ծրագրերի համակարգող, Վիքիմեդիա Հայաստան
Մարիա Կրուզ, կապ և հաղորդակցում, ուսուցման և գնահատման թիմ, Վիքիմեդիա Հիմնադրամ
Սամիր Էլշարբաթի, Վիքիպեդիա կրթական ծրագիր, Վիքիմեդիա Հիմնադրամ

«Ինչ սովորեցի»-ն բլոգային գրառումների շարք է, որը նպատակ ունի հավաքել և կիսել ամբողջ աշխարհի Վիքիմեդիա համայնքների փորձը։ Այս փորձը առաջանում է Վիքիմեդիա ծրագրերի ընթացքում։ Ամեն ամիս մենք կպատմենք տարբեր Վիքիմեդիա համայնքներից մի նոր պատմություն։ Եթե Դուք էլ եք ցանկանում ձեր պատմությունը, կապվեք մեզ հետ։

Notes