Wikimedia Armenia General Assembly, December 2022/Voting
Appearance
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, December 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Խորհրդի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Ընտրության կարգ
[edit]Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողովը հրավիրվել է կազմակերպության Խորհրդի նախաձեռնությամբ՝ համաձայն կանոնադրության 40․1 կետի։ Այն տեղի է ունենալու առկա ձևաչափով դեկտեմբերի 10-ին։ Համաժողովի նպատակն է Կազմակերպության Խորհրդի ընտրությունը։
Համաժողովի օրակարգային հարցերն են՝
- համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն,
- օրակարգի հաստատում և ընտրության ձևաչափի որոշում (բաց կամ փակ),
- Խորհրդի հաշվետու ելույթ կատարած աշխատանքների վերաբերյալ,
- Կազմակերպության Խորհրդի ընտրություն։
- Արտահերթ համաժողովը տեղի է ունենալու միաժամանակ՝
- առկա՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին,
- առցանց՝ ռեալ ժամանակի ձևաչափով դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հանրապետությունից դուրս գտնվող, առողջական կամ այլ պատճառներով մասնակցել չկարողացող կազմակերպության անդամների համար։
Ընտրության ձևաչափ
[edit]- Քվեարկության բաց լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է ձեռք բարձրացնելու միջոցով։
- Քվեարկության փակ լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝
- Քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված Google Form-ի հղում։ Այդտեղ նշվելու են քվեարկության դրվող օրակարգային հարցերը։ Համաժողովի ամփոփումից հետո արդյունքները հասանելի են լինելու «Արդյունքներ» բաժնում։
Համաժողովի ավարտին ամփոփվելու են արդյունքները, և հրապարակվելու են Կազմակերպության Խորհրդի նորընտիր անդամների անունները։