Wikimedia Armenia General Assembly, December 2022/Questions/5
Appearance
Ո՞րն եք համարում Վիքիմեդիա Հայաստանի դերը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում։
|
Արթուր Ենգոյան (Кудуг)
Կազմակերպության կողմից իրականացված ցանկացած ոչ ֆորմալ նախագիծ իր հսկայածավալ ներդրումն է ունեցել և մինչ օրս ունենում ՀՀ (և ոչ միայն) քաղաքացիների ինքնակրթության սեկտորում։ Տարիներ շարունակ իրականացված աշխատանքների շնորհիվ կազմակերպության նախագծերում տեղի ունեցած բարելավումները թույլ են տվել որոշակի աճ գրանցել նախագծերին (հանրության կողմից) վստահության ամրապնդման գործում և սա վկայում են տարբեր համալսարանների, թանգարանների հետ համագործակցությունները, որոնց (առնվազն) լինելիությունը ապացույցն է ֆորմալ և ոչ ֆորմալ կթրության մոդելների համատեղ դրական աշխատանքների։ Միայն այն, որ պետական տարբեր կառույցներ համաձայնում են համագործակցել կազմակերպության հետ, միանշանակ վկայում է այն փաստը, որ մեր կազմակերպությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կերպով իր ներդրումն է ունենում Հայաստանում կրթված քաղաքացիներ ունենալու գործում։
Աշոտ Գաբրիելյան (Գաբրիելյան Աշոտ)
Եթե օրինակներ բերենք, ապա դրանք շատ են: Վիքիմեդիա Հայաստանն իրականացրել է նախագծեր, որոնք առաջինն են եղել ընդհանուր Վիքիտարածքում: Հայաստանի ազգաբնակչության վրա ունեցած դերի հետ կապված, կարող եմ միայն մի օրինակ բերել: Վիքիմեդիա Հայաստանը առաջիններից էր, որ քարոզարշավ սկսեց մտավոր սեփականությունը հարգելու համար: Վիքիմեդիա Հայաստանը իր նախագծերով օգնել է, որպեսզի տարբեր ուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավելի արդյունավետ լինի:
Դավթյան Գարրի (Garry Davtyan)
Հաճախ սիրում եմ մեջբերել գիտական հայտնի մի փաստ․ մարդը տեղեկությունը և առհասարակ որևէ մի ուսումնական նյութ յուրացնում է մաքսիմալ այն ժամանակ, երբ ինքն է այդ նյութը մատուցւոմ ուրիշներին։ Վիքիպեդիա հարթակի հասանելիությւոնը բոլորին, ունեցած մեծ ծավալի հիմնավոր ու ընտիր մշակված տեղեկատվությունը հանդիսանում է ինքնատիպ և հնարավոր ուսումնական գործիք կրթական ցանկացած օղակում։
Նորայր Բաղդասարյան (O'micron)
Առայժմ պատասխան չկա
Սողոմոն Մաթևոսյան (Soghomon Matevosyan)
Առայժմ պատասխան չկա
Էլեն Հարությունյան (ElenHar)
Առայժմ պատասխան չկա
Արևիկ Ոսկանյան (Արևիկ Ոսկանյան)
Առայժմ պատասխան չկա