Jump to content

Wikimedia Armenia General Assembly, December 2022/Questions/4

From Meta, a Wikimedia project coordination wiki


Առաջնահերթությունները Ձեր պաշտոնավարման ընթացքում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Վիքիմեդիա Հայաստանի խնդիրները լուծելու համար։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արթուր Ենգոյան (Кудуг)
Վիքիմեդիա Հայաստանի խնդիրները պատկանում են վիքիահանրությանը․ և հենց այս տեսակետից ելնելով կմշակեմ համակարգ, որը որոշակի ժամանակահատվածում կգնահատի վիքիհամայնքի կարիքները, որոնց վրա հենվելով կմշակվի այնպիսի աշխատանքային գործիք, որը թույլ կտա վիքիհանրությանը մաքսիմալ փոխկապակցված մասնակցություն ունենալ ինչպես կազմակերպության տվյալ պահին իրականացվող աշխատանքներին, այնպես էլ պլանավորել հետագա հնարավոր զարգացումները կապված կազմակերպության գործունեության ընդլայնման և խնդիրների սահուն լուծման վերաբերյալ։ Մոդելի հիմնական առանձնահատկությունը կլինի այն, որ կձևավորվեն վիքիհամայնքի ներկայացուցիչներից կազմված խմբեր, որոնց առջև կդրվի աշխատանքային հիմնական ոլորտ՝ առանձնահատուկ նպատակներով, որոնց իրականանալուց և կբխի կազմակերպության ռազմավարության դրական ընթացքը։
Աշոտ Գաբրիելյան (Գաբրիելյան Աշոտ)
Առաջին հերթին վստահության վերականգնում, գործողությունների թափանցիկություն, որը կնպաստի տարբեր գաղափարների ակտիվ ներգրավմանը: Սրա համար անհրաժեշտ է ըմբռնելի որոշումներ:
Դավթյան Գարրի (Garry Davtyan)
Կորցրած համբավի ու հեղինակության վերականգնում և ամրապնդում, գործողոթյունների թափանցիկություն և անհերքելի օբյեկտիվություն։ Խնդիրները լուծելուն ուղղված քայլերը արդեն իսկ ձեռնարկված են, հետագայում մեզնից պահանջվում է ընդամենը կուրսի անշեղելիություն և նորանոր, թարմ գաղափարների ներդնում՝ կազմակերպության գործունեությունը ավելի ընդգրկուն դարձնելու համար։
Նորայր Բաղդասարյան (O'micron)
Առայժմ պատասխան չկա
Սողոմոն Մաթևոսյան (Soghomon Matevosyan)
Առայժմ պատասխան չկա
Էլեն Հարությունյան (ElenHar)
Առայժմ պատասխան չկա
Արևիկ Ոսկանյան (Արևիկ Ոսկանյան)
Առայժմ պատասխան չկա