Wikimedia Armenia General Assembly, December 2022/Questions/3
Appearance
Տեղյա՞կ եք արդյոք Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակին։ Ինչպե՞ս կգնահատեք այն. նկարագրեք Ձեր կարծիքը իրավիճակի վերաբերյալ։
|
Արթուր Ենգոյան (Кудуг)
Որպես կազմակերպության անդամ տիրապետում եմ այն ինֆորմացիաներին, որոնց մասին պետք է տեղեկացված լինեի։ Ելնելով նախորդ տարիների համեմատականից կարող եմ նշել, որ թեև ներկա խնդիրներն արդյունքն են նախորդ տարիների կատարված քայլերի հերթականության ապա՝ բնական եմ համարում ներկայումս ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ չկա այնպիսի խնդիր, որը աշխատասիրության արդյունքում հնարավոր չլինի լուծել։ Այսիպիսով ներկա իրավիճակը համարում եմ մարտահրավեր ինչպես կազմակերպության կառավարող մարմինների, այնպես էլ համայնքի համար։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում միևնույն ժամանակ հսկա պատասխանատվության առաջ դնելով ամբողջ վիքիհամայնքին վերականգնելու (և զարգացնելու) այն աշխատանքային հնարավորությունները, որոնք երբևէ ստեղծել են այն ռեսուրսային կարողությունները, որոնք ներկյաումս ունի կազմակերպությունը։
Աշոտ Գաբրիելյան (Գաբրիելյան Աշոտ)
Կարծում եմ, որ բավարար չափով տիրապետում եմ: Հասկանում եմ, որ այս փուլում կարևոր մարտահրավերներ ունենք: Հասկանում եմ նաև, որ մեծ է խորհրդի անդամի պատասխանատվությունն այս փուլում Վիքիմեդիա Հայաստանը ուղենշային զարգացման բերելու համար:
Դավթյան Գարրի (Garry Davtyan)
Ես գրեթե մեկ տարի է հանդիսանում եմ Վիքիմեդիա Հայաստան խորհրդի քարտուղար և անմիջականորեն տեղյակ եմ կազմակերպության ներկա, նախկին և ընթացիկ վիճակին։ Երբ նոր էի ընտրվել անդամ, կազմակրեպությունը կարելի է ասել օրհասկաան վիճակում էր․ մեկ տարի համառ և համբերատար աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել շոշափելի արդյունքի։ Կարծում եմ ընտրած ուղին ավելին քան ճիշտ է և պետք է այն միայն ամրապնդել։
Նորայր Բաղդասարյան (O'micron)
Առայժմ պատասխան չկա
Սողոմոն Մաթևոսյան (Soghomon Matevosyan)
Առայժմ պատասխան չկա
Էլեն Հարությունյան (ElenHar)
Առայժմ պատասխան չկա
Արևիկ Ոսկանյան (Արևիկ Ոսկանյան)
Առայժմ պատասխան չկա