Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/7
Appearance
Որպես խորհրդի անդամ՝ կազմակերպության հատկապես ո՞ր ոլորտներով կնախընտրեք զբաղվել։
|
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Կրթության
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Գիտակրթական, կապերի ստեղծման (networking) և ղեկավարման ոլորտներով։
Արգամ Հակոբյան (Angel X)
Կարծում եմ, որ խորհրդի անդամները չպետք է ունենան նախընտրելի ոլորտներ և պետք է բոլորով զբաղվեն հավասարաչափ՝ կատարյալ արդյունքի հասնելու համար: Բայց եթե նշելը պարտադիր է, ապա կցանկանամ առանձնացնել կազմակերպության մարքեթինգի, կրթության և բոլորի համար հասանելիության ոլորտները, քանի որ այդ երեքի համատեղումը հանդիսանում է 21-րդ դարում առաջխաղացման լավագույն տարբերակը յուրաքանչյուր անձի և կազմակերպության համար:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Գիտական, կրթական, մասնավորապես բժշկության, բժշկագիտության և բնագիտության ոլորտում։ Նախատեսում եմ մասնակցել կազմակերպության ֆինանսական և նյութական ռեսուրսների բաշխման ու վերահսկման գործընթացին։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Գիտական, կրթական, մասնակցություն կառավարման և վերահսկման աշխատանքներին։ Եթե Խորհուրդը այլ աշխատանքներ ևս հանձնարարի, ապա դրանցում ևս պետք է ներգրավված լինել։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Կցանկանայի զբաղվել կրթական ոլորտով։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Նախապատվությունը կտամ կրթական և մշակութային ոլորտներին, կփորձեմ հնարավորինս ընդգրկվել կազմակերպության կառավարման, զարգացման և համայքնի հետ տարվող աշխատանքներին։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Առավել հետաքրքրված եմ կազմակերպչական-կառավարչական, մշակությաին ոլորտներով։