Training modules/dashboard/slides/11518-responding-to-plagiarism-quiz/hy
Appearance
Պատասխանելով գրագողության քուիզին
Փորձեք ինքներդ Ձեզ
Պատկերացրեք, որ Դուք խմբագրում եք Ձեր հոդվածը, և ինչ-որ մեկը նշում է, որ վերջին ներդրումը գրագողություն է: Ելնելով Վիքիպեդիայի վերաբերյալ այս և այլ առցանց դասընթացներից Ձեր փորձից՝ ի՞նչ պետք է անել:
(Քննարկեք այս հարցը)
- Ենթադրեք, որ հեղինակը վենդետա ունի։ Ամեն դեպքում Դուք ազնիվ մարդ եք և երբեք գրագողություն չեք անի։ Արհամարհեք վիքիպեդիացուն և հետ շրջեք նյութը։ (սեղմեք ընլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Հիշեք, որ գրագողությունը չի փաստում Ձեր լավ կամ վատ մարդ լինելը։ Դուք կարող եք սխալմամբ գրագողություն անել։ Ամեն դեպքում, հետ մի շրջեք, քանի որ դրա պատճառով կարող են Ձեզ արգելափակել և թույլ չտալ խմբագրել։
- Վերանայել Ձեր ներդրումը և համեմատել բնօրինակ աղբյուրի հետ։ Տեսեք, թե որն է նմանությունը և ինչպես կարելի է վերաշարադրել՝ հնարավորինս քիչ օգտագործելով բնօրինակ տեքստի բառերն ու կառուցվածքը։ Այնուհետև կրկին ավելացրեք հատվածը։ (սեղմեք ընլայնելու կամ թաքցնելու համար)ՃԻՇՏ․ Վիքիպեդիացիները, ովքեր մատնանշել են գրագողությունը, շնորհակալ կլինեն Ձեզ այն շտկելու համար։
- Ենթադրեք, որ աղբյուրը հեղինակային իրավունքով պաշտպանված է և չի կարող օգտագործվել Վիքիպեդիայում։ Գտեք այլ աղբյուր, որը հեղինակային իրավունքով պաշտպանված չէ։ (սեղմեք ընլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Վիքիպեդիայի հոդվածում օգտագործվող նյութի մեծ մասը ամենայն հավանականությամբ հեղինակային իրավունքով պաշտպանված կլինի։ Դուք կարող եք օգտագործել նույն աղբյուրը, սակայն վերանայեք Ձեր ներդրումը, փոփոխություններ արեք այնպես, որ բնօրինակ տեքստից հնարավորինս տարբերվի։
- Ջնջեք Վիքիպեդիայի Ձեր հաշիվը, քանի որ Դուք հայտնվել եք սև ցուցակում՝ որպես գրագող։ (սեղմեք ընլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Առաջին հերթին, Վիքիպեդիայի Ձեր հաշիվը հնարավոր չէ ջնջել։ Սակայն կարիք չկա փախուստի դիմելու կամ ամաչելու։ Հակառակը աչքի անցկացրեք Ձեր ներդրումը, նայեք բնօրինակ տեսքին և փորձեք նմանությունները քչացնել։ Դուք կարող եք աշխատել Վիքիպեդիայի մյուս խմբագիրները հետ խնդիրը լուծելու համար։