Training modules/dashboard/slides/11113-how-to-add-to-wikipedia/hy
Appearance
Ինչպե՞ս եմ Վիքիպեդիայում պատկեր ավելացնում
Երբ օգտակար պատկեր գտնեք կամ վերբեռնեք Վիքիպահեստ, կարող եք այն օգտագործել Վիքիպեդիայի համապատասխան հոդվածում։
- Բացեք այն հոդվածը, որտեղ ցանկանում եք ավելացնել պատկերը։
- Սեղմեք խմբագրել այն հատվածում, որտեղ ցանականում եք ավելացնել։
- Երբ վերին հատվածի վահանակը բացվում է, սեղմեք «Ավելացնել», այնուհետև ընտրեք «Մեդիա»։
- Հավաքեք Ձեր ֆայլի անունը։ Վիքիպեդիան կորոնի այդ անունով պատկերներ և ցույց կտա դրանք։
- Դրանց միջից գտեք այն պատկերը, որը Ձերն է և սեղմեք դրա վրա։
- Դուք կտեսնեք պատկերի մանրամասները։ Սեղմեք «օգտագործել այս պատկերը» կոճակի վրա, որը կավելացնի պատկերը հոդվածում։
- Դուք պետք է ավելացնեք նաև պատկերի նկարագրություն։ Կարող եք սեղմել «Ընդլայնված» և փոփոխել պատկերի չափերը և այլ մանրամասներ։
- Սովորաբար պատկերը հայտնվում է հոդվածի աջ հատվածում 220 պիքսել չափով։
- Պատկերն ավելացնելուց հետո նայեք արդյոք ամեն ինչ նորմալ է։
- Եթե այո, ապա պահպանեք էջը վերին աջ հատվածից։
Խնդրեմ, պատկերը պետք է հայտնվի այնտեղ, որտեղ ցանկանում եք։