Training modules/dashboard/slides/11107-what's-on-public-domain/hy
Appearance
Ի՞նչ է հանրային դոմեյնը
Դուք կարող եք կիսվել այն աշխատանքներով, որոնք գտնվում են հանրային դոմեյնում։
Հանրային դոմեյնում գտնվող աշխատանքները չեն համարվում որևէ մեկի հեղինակային սեփականությունը։ Սովորաբար սրանք այն աշխատանքներն են, որոնք ստեղծվում և կիսվում են առանց որևէ սահմանափակումների, օրինակ՝ որոշ պետական գործակալությունների կողմից, կամ այնպիսի աշխատանքներ, որոնց հեղինակային իրավունքի ժամկետները լրացել են (Հայաստանում հեղինակի մահվանից 70 տարի անց աշխատանքը համարվում է հանրային սեփականություն)։
Ե՞րբ և ինչպե՞ս են աշխատանքները հայտնվում հանրային դոմեյնում կարող է տարբերվել ըստ երկրների։ Ուղեցույցի համար այցելեք՝ Help:Public domain։
Հանրային դոմեյնի վերաբերյալ մի շարք խորհուրդներ՝
- Միայն այն փաստը, որ հեղինակային իրավունքի մասին ծանուցում չեք տեսնում, չի նշանակում, որ այն հեղինակային իրավունքով պաշտպանված չէ։
- Միայն այն, որ ինչ-որ բան ավելի հին է, քան ինտերնետը, չի նշանակում, որ այն հեղինակային իրավունքով պաշտպանված չէ։
- Հեղինակային իրավունքը փոխանցվում է, եթե հեղինակը մահացել է, աշխատանքը շարունակում է հեղինակային իրավունքով պաշտպանված լինել։
- Եթե ստեղծագործությունն ազատորեն հասանելի է, դա չի նշանակում, որ այն անվճար է օգտագործման համար:
- Օրինակ՝ հայտնի մարդկանց լուսանկարները սովորաբար հանրային սեփականություն չեն: