Training modules/dashboard/slides/10319-review-copyright-and-plagiarism/hy
Appearance
Հեղինակային իրավունք և գրագողություն․ վերանայում
Եկեք քննարկենք տեսանյութում ներկայացված գրագողության ձևերը:
- Անպատշաճ գրագողություն՝ երբ տեքստի մի հատված պատճենվում է աղբյուրից բառ առ բառ և ավելացվում է Վիքիպեդիայի հոդվածում՝ առանց աղբյուրի նշման:
- Աղբյուրներով գրագողություն՝ երբ տեքստի կտորը բառ առ բառ պատճենվում է աղբյուրից և ավելացվում է Վիքիպեդիայում՝ նշելով աղբյուրները: Նույնիսկ եթե ընդունեք, որ բառերը Ձերը չեն, միևնույն է, չեք կարող դրանք պատճենված տեղադրել Վիքիպեդիայի հոդվածում:
- Մոտ շարադրանք՝ երբ տեքստի մի հատված պատճենվում է, բայց բառերը փոխվում են մաս առ մաս: Նախադասությունների հիմնական կառուցվածքը մնում է նույնը: Սա վատ է, անկախ նրանից Դուք աղբյուրը նշում եք, թե ոչ:
Ինչպե՞ս խուսափել այս խնդիրներից: Լավագույն տարբերակը նախ հասկանալն է, թե ինչ եք կարդում: Այնուհետև նշեք Ձեր հասկացած այդ արտահայտությունը Ձեր սեփական բառերով: Ունեցեք Ձեր փաստերը հաստատող մի քանի աղբյուրներ և երբեք ուղղակիորեն մի պատճենեք աղբյուրը: Փոխարենը նշեք այնպես, կարծես նյութը բացատրում եք ընկերոջը կամ գործընկերոջը: