Training modules/dashboard/slides/10306-be-polite/hy
Appearance
Չորրորդ
Վիքիպեդիայի մասնակիցները պարտավոր են հարգել միմյանց։
Մի մատնվեք խուճապի եթե ինչ-որ մեկը խմբագրում է Ձեր աշխատանքը կամ ջնջում է Ձեր ներդրումները:
Յուրաքանչյուր հոդված ունի իր քննարկման էջը, որտեղ Դուք կարող եք շփվել Վիքիպեդիայի մյուս խմբագիրների հետ, ովքեր աշխատում են Ձեր հոդվածի վրա: Եթե տարաձայնություն ունեք, մտապահե՛ք Վիքիպեդիայի որոշ հիմնական արժեքներ.
- Հարգեք և քաղաքավարի եղեք Վիքիպեդիայի մյուս խմբագիրների հանդեպ, նույնիսկ եթե համաձայն չեք:
- Խուսափեք անձնական հարձակումներից: Խոսեք այն մարդկանց հետ, ում հետ համաձայն չեք, և փորձեք կոնսենսուսի գալ:
- Եթե համաձայն չեք ինչ-որ մեկի խմբագրման հետ, ապա պարզապես մի՛«հետ շրջեք»: Դա խմբագրական պատերազմ է, և դա կարող է հանգեցնել երկուսիդ արգելափակման:
- Գործեք բարեխղճորեն: Երբեք մի՛ խանգարեք Վիքիպեդիայում տեղեկատվության լուսաբանմանը:
Հարգալից լինելը չի սահմանափակվում տարաձայնություններով: Քաղաքավարի լինել նշանակում է պատասխանել այլ խմբագիրների թողած հաղորդագրություններին, շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր օգնում են, և վերստին ստուգել Ձեր փոփոխություններից հետո՝ արդյոք որևէ մեկը արձագանքե՞լ է: Միշտ ուշադի՛ր եղեք համայնքի նկատմամբ: