Talk:Fundraising 2011/Jimmy Letter 002/hy
Add topicThis translation vas provided in an e-mail, but since there is already something here I post this here so they can be compared and merged if necessary. The translation was provided by Gayane Dallakyan.
Google-ն ունի մոտավորապես մեկ միլիոն սերվերներ: Yahoo-ն մոտ 13,000 հոգուց բաղկացած անձնակազմ: Մենք ունենք 679 սերվերներ և 95 հոգուց բաղկացած անձնակազմ:
Վիկիպեդիան #5 կայքն է վեբում և ամեն ամիս ծառայում է 450 միլիոն տարբեր հետաքրքրությունների մարդկանց, միլիարդավոր էջադիտումներով:
Կոմերցիան լավ է: Գովազդները չարիք չեն: Բայց դրանք այստեղ տեղ չունեն: Վիկիպեդիայում դրանք չկան:
Վիկիպեդիան յուրահատուկ է: Այն նման է հանրային մի գրադարանի կամ այգու: Այն մտքի մի դարբնոց է, ուր մենք բոլորս կարող ենք գնալ ու մտորել,
սովորել և մեր գիտելիքները փոխանցել ուրիշներին:
Երբ հիմնադրվում էր, ես կարող էի այն դարձնել շահույթ հետապնդող ընկերություն` գովազդային բաներներով, բայց որոշեցի այդպես չանել: Մենք տարիներ
շարունակ ջանք ենք թափում` այն հավաք և կուռ դարձնելու համար: Մենք իրագործում ենք մեր առաքելությունը և մնացյալը հանձնում այլոց դատին:
Եթե յուրաքանչյուր ընթերցող նվիրաբերեր $5 դոլար, մենք տարին միայն մեկ օր հանգանակություն կանեինք: Բայց ամենքը չէ, որ կարող են, և կամ ցանկանում
են նվիրաբերել: Դա բնական է: Ամեն տարի լինում են մարդիկ, ովքեր նվիրաբերում են այնքան, որքան մեզ անհրաժեշտ է:
Այս տարի խնդրում ենք նվիրաբերել $5 դոլար, €10 եվրո, ¥1000 յեն կամ ինչ որ կամենաք` Վիկիպեդիան պաշտպանելու և պահպանելու համար:
Շնորհակալություն
Ջիմի Ուելս
Վիկիպեդիայի հիմնադիր
Start a discussion about Fundraising 2011/Jimmy Letter 002/hy
Talk pages are where people discuss how to make content on Meta the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Fundraising 2011/Jimmy Letter 002/hy.