- 50․ Կազմակերպության ընթացիկ կառավարման մարմինը Կազմակերպության Խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ): Խորհրդն ընտրվում է Կազմակերպության Համաժողովի կողմից երեք տարի ժամկետով, ղեկավարում է Կազմակերպությունը հերթական Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում և գործում է հասարակական հիմունքներով:
- 51․ Խորհրդի անդամների թիվը 5 է: Խորհրդի անդամը համարվում է ընտրված Համաժողովին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խորհրդի անդամ կարող է ընտրվել այն ֆիզիկական անձը, որն ընդգրկված չէ Կազամակերպության այլ մարմիններում և Կազմակերպության աշխատակազմում:
- 52․ Եթե 53 կետով սահմանված կարգավորումն էլ չի կիրառվում, ապա հրավիրվում է նոր համաժողով՝ թափուր տեղը լրացնելու համար, իսկ ընտրված անդմաները համարվում են լիազորությունները ստանձնած։
- 53․ Խորհրդի անդամներն ընտրվում են քվեարկության միջոցով (որի ձևը՝ բաց կամ գաղտնի (փակ) ընտրում է Համաժողովը) համաձայն Կանոնադրության: Ընտրված են համարվում պարզ մեծամասնության շեմը հաղթահարած և առավել շատ ձայներ հավաքած թեկնածուները։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուների միջև կրկնակի քվեարկություն է անցկացվում։
- 54․ Խորհուրդը կարող է ունենալ նաև պատվավոր անդամներ, առանց քվեարկելու (ձայնի) իրավունքի։
- 55․ Խորհուրդը պաշտոնավարում է ընտրվելուց անմիջապես հետո երեք տարի ժամկետով, մինչև հաջորդ ընտրությունները: Խորհրդի պաշտոնաթող անդամները կարող են նորից վերընտրվել նոր խորհրդի կազմում:
- 56․ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել որպես Խորհդի անդամ։
- 57․ Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա ընտրության օրվան հաջորդող 3-րդ տարվա նույն օրը: Եթե նախքան այդ օրը Խորհրդի կազմը չի ձևավորվել, Խորհուրդը շարունակում է գործել մինչև հաջորդ Խորհրդի կազմի ձևավորումը:
- 58․ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե՝
- 1․ նա հրաժարականի մասին գրավոր դիմում է ներկայացրել Խորհրդին,
- 2․ նա վարկաբեկել է Կազմակերպության բարի համբավը, պատճառել է նյութական վնաս, կամ հայտնաբերվել է շահերի բախման վիճակում գտնվելու փաստ,
- 3․ վեց ամսվա ընթացքում երեք անգամ՝ առանց հարգելի պատճառի չի մասնակցել Խորհրդի նիստերին,
- 4․ նա մահացել է կամ դատարանի վճռով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ:
- 59․ Համաժողովն ընդունում է որոշում Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին, բացառությամբ 58 կետի 1), 3) 4) ենթակետերի, որոնք գործում են ինքնաշխատ կերպով: Բացառությամբ 58 կետի 1), 3), 4) ենթակետերի Խորհրդի անդամին տրվում է հնարավորություն ներկայացնելու գրավոր բացատրություն, եթե նա չի ներկայացնում բացատրություն, ապա լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունվում է առանց բացատրության:
- 60․ Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են Խորհրդի Նախագահի կողմից երկու ամսվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Խորհրդի նիստերը կարող են գումարվել Կազմակերպության Նախագահի, Վերստուգող Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Խորհրդի նախագահի կողմից:
- 61․ Խորհրդի նախագահը նիստ գումարելուց առնվազն 5 օր առաջ ծանուցում է Խորհրդի անդամներին նիստի անցկացման վայրի և ժամի մասին՝ նշելով այն հարցերի շրջանակը, որը քննարկվելու է նիստի ընթացքում: Ծանուցումը կարող է ուղարկվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փոստային եղանակով:
- 62․ Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհուրդը որոշումներ է կայացնում քվեարկությամբ՝ նիստին ներկա Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
- 63․ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել Կազմակերպության անդամներ և այլ անձինք՝ Խորհրդի նախագահի հրավերով։
- 64․ Խորհուրդն իրավասու է՝
- 1․ ներկայացնել առաջարկություններ Համաժողովին՝ վերջինիս բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ,
- 2․ ստեղծել Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ,
- 3․ Կազմակերպության աշխատանքների կազմակերպման նպատակով կազմավորել հանձնաժողովներ և կարգավորել դրանց գործունեության կարգը,
- 4․ ընդունել Կազմակերպության գործունեությունը կարգավորող կանոնակարգեր,
- 5․ ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնողին (աուդիտորին), եթե Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,
- 6․ հաստատել Կազմակերպության ռազմավարությունը,
- 7․ հաստատել անդամավճարների չափը և գանձման կարգը,
- 8․ հաստատել Կազմակերպության առաջիկա գործունեության պլանը,
- 9․ կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում սահմանել վարձատրության կարգը և պայմանները,
- 10․ ստեղծել մասնագիտական, աշխատանքային և այլ խմբեր,
- 11․ ընդունել Կազմակերպության անդամ և հեռացնել Կազմակերպության անդամությունից։
- 65․ Խորհուդը պարտավոր է՝
- 1․ գործել բացառությամբ Կազմակերպության լավագույն շահից,
- 2․ գումարել Համաժողով Կանոնադրությամբ սահմանված կարգով,
- 3․ բարեխղճորեն կատարել իր պատականությունները և իրացնել իրավունքները,
- 4․ ներկայացնել հաշվետվություն Համաժողովին՝ Կազմակերպության գործունեության վերաբերյալ,
- 5․ իր գործողություներով նպաստել Կազմակերպության հեղինակության բարձրացմանը,
- 6․ կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և Համաժողովի որոշումները,
- 7․ չհրապարակել Կազմակերպությանը, դրա անդամներին կամ աշխատակիցներին վերաբերվող անձնական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
- 8․ տարին մեկ անգամ հրավիրել հաշվետու ժողով՝ համաձայն Կանոնակարգի,
- 9․ համաձայնություն է տալիս Կազմակերպության Նախագահի կողմից կնքվող այն գործարքների կամ ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, որոնք նախատեսված չեն տարեկան պլանով և գերազանցում են 450.000 ՀՀ դրամը:
- 10․ կատարել Oրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
- 66․ Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի Նախագահ՝ երեք տարի ժամկետով: Խորհրդի նախագահի կամ քարտուղարի թափուր պաշտոնը համալրվում է 30-օրյա ժամկետում: Խորհրդի նախագահի կամ քարտուղարի ժամանակավոր բացակայության կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի անդամներից որևէ մեկը՝ Խորհրդի որոշմամբ:
- 67․ Խորհրդի նախագահն իրավասու է՝
- 1․ կնքել պայմանագիր Կազմակերպության նախագահի հետ, եթե նման պայմանագրի կնքումը նախատեսված է Օրենքով կամ Կանոնադրությամբ,
- 68․ Խորհրդի նախագահը պարտավոր է`
- 1․ վերահսկել և համակարգել Խորհրդի նիստերի գումարման, անցկացման և որոշումների կայացման ընթացակարգերի պահպանման գործընթացի համապատասխանությունը Օրենքին և Կանոնադրությանը,
- 2․ անձամբ կամ իր կողմից պատվիրակված անձի միջոցով ապահովել նիստերի նախնական օրակարգի և արձանագրությունների կազմման, հրապարակման և գրանցումային պահեստավորման գործընթացները,
- 3․ իր գործառույթներն իրականացնել միայն ի շահ Կազմակերպության:
- 69․ Խորհրդի նիստի արդյունքում կազմվում է արձանագրություն, Խորհրդի նախագահի կամ նրա կողմից պատվիրակված այլ անձի կողմից: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո 5 (հինգ) օրվա ընթացքում և ստորագրվում է Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:
Արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
- 1․ նիստի գումարման օրը և վայրը,
- 2․ նիստին մասնակցած անձանց անունները, ազգանունները,
- 3․ նիստի օրակարգը,
- 4․ նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստում ընդունված որոշումները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
- 70․ Խորհրդի գործառույթների իրականացմանը կարող են աջակցել Կազմակերպության Նախագահը, աշխատակիցները, Կազմակերպության անդամները:
- 71․ Եթե Խորհուրդը քննարկում է Խորհրդի որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր և ընտանիքի այլ անդամներ) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
|